2018 դիտում
19:14 03-12-2018
Միքայել Միքայելյանի երկրորդ հաղթանակը
Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացվեց դահուկավազքի միջազգային մրցաշար: Դահուկուղի ելան յոթ երկրների մարզիկներ: 30 մասնակից, նրանց թվում ` աշոցքցի 19-ամյա Միքայել Միքայելյանը, մինչև 20 տարեկան էին: Մեր դահուկորդը ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում, երիտասարդների պայքարում գրավեց առաջին տեղը:
Իսկ մրցաշարին հայտավորված 80 մարզիկների մրցավեճում նա եզրափակեց << հրաշալի յոթնյակը >> և վաստակեց 70,94 վարկանիշային միավոր։ Նրա համաքաղաքացի Թադևոս Պողոսյանը 21-ն էր / 93, 25 միավոր/, վանաձորցի Արման Մատինյանը 63-ն էր / 164,12 /: Աշոցքի մեկ այլ պատվիրակ` Կատյա Գալստյանը կանանց ազատ ոճի 10 կմ տարածությունում, 45 մասնակիցների պայքարում 17-ն էր՝ 125,25 միավոր։
Մրցաշարը վարկանիշային էր: Դահուկորդների վաստակած միավորները օլիմպիական քառամյա փուլի ընդհանուր հաշվարկով գումարվում են մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համապատասխան տարիքային խմբերի դասակարգման աղյուսակում:
Մինչև տարեվերջ, դեկտեմբերին, մեր մարզիկների մասնակցությամբ Ֆինլանդիայում կանցկացվի միջազգային ևս երկու մրցաշար:
Նմանատիպ նյութեր
5485 դիտում
16:36 15-02-2018
Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի ցուցանիշը
1306 դիտում
14:03 15-02-2021
Աշոցքցի դահուկավազորդ Միքայել Միքայելյանի փայլուն հաջողությունը
Այս բաժնից
1273 դիտում
23:04 26-09-2024
Արմենակ Ծատուրյանը ձեռքերի վրա քայլելով իջել է «Կասկադ» համալիրի 75 աստիճաններով. newinfo.am
736 դիտում
12:21 26-09-2024
Toyota-ն խզում է պայմանագիրը որպես Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի գլխավոր հովանավոր
1315 դիտում
22:55 25-09-2024
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն