1324 դիտում
17:23 03-12-2018
ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է «Ստամբուլյան արձանագրությունը և խոշտանգման ու վատ վերաբերմունքի բժշկա-իրավական փաստաթղթավորումը» խորագրով աշխատաժողով
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ը Ծաղկաձորում անցկացվել է «Ստամբուլյան արձանագրությունը և խոշտանգման ու վատ վերաբերմունքի բժշկա-իրավական փաստաթղթավորումը» խորագրով երկօրյա աշխատաժողով՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող«Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում կարևորել է խոշտանգման դեպքերի արդյունավետ քննության հարցում դրանց պատշաճ բժշկական արձանագրման կարևորությունը, բժիշկների դերը, ինչպես նաև խոշտանգման դեպքերի բացահայտման հարցում տարբեր պետական մարմինների, փաստաբանների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը:
Դասընթացին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների և դիտորդական խմբերի ներկայացուցիչներ՝ բժիշկներ, հոգեբաններ, սոցիոլոգներ և իրավաբաններ։
Միջոցառման ընթացքում ԵԽ միջազգային փորձագետներ ՋորջեԱլեմպիևիչի և ԼիլլաՀարդիի մասնակցությամբ քննարկվել են խոշտանգման մեթոդներին, խոշտանգման հոգեբանական և ֆիզիկական գործոններին, խոշտանգման դեպքերի պատշաճ բժշկական արձանագրման ընթացակարգերին առնչվող հարցեր:
Դասընթացի մասնակիցները վեր են հանել գործնականում խոշտանգման արդյունքում ձեռք բերված վնասվածքների և հոգեբանական տառապանքների արձանագրման խնդիրները, միջազգային փորձագետների հետ փորձի փոխանակման արդյունքում ընդգծել են ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ Ստամբուլյանարձանագրությանն անհամապատասխանության հարցերը, քննարկել դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
871 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1072 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1018 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան