211652_close_icon

Լոռու մարզում Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց. «Ոչ ոք իրավունք չունի իր հանցավոր կապերով ազդեցություն ունենալ ընտրության վրա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count19468 դիտում article-date 16:42 03-12-2018
«Այն գործընթացը, որ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ նկատվում էր, չի լինելու եւ տեղում կանխվելու է, Գազելներով տանել-բերել, տրանսպորտով տանել-բերել բացառելու ենք, տեղում բերման ենք ենթարկելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք ենք տալու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում Վանաձորում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով հանդիպում է ունեցել կուսակցությունների ու դաշինքների Աժ պատգամավորի թեկնածուների հետ: ՀՀ ոստիկանապետը նաեւ հիշեցրել է, ոչ ոք իրավունք չունի իր հանցավոր կապերով ազդեցություն ունենալ ընտրության վրա, որեւէ կրիմինալի մասնակցությունը ընտրատեղամասում պետք է լինի միայն ու միայն ընտրել հեռանալով: Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը նաեւ հիշեցրել է՝ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, եւ անկախ կուսակցությունից, պաշտոնից ու գրպանի պարունակությունից, ոստիկանության դիրքորոշումը լինելու է կոշտ բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն որեւէ ընտրախախտում թույլ տալ: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր