211652_close_icon

Ձեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ. Շարմազանովը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6219 դիտում article-date 10:30 03-12-2018
Մենք մտահոգված ենք թե սեւերի ու սպիտակների արհեստական բաժանումով, թե ավանդական արժեքների նկատմամբ հարձակումներով, թե Արցախի հերոսների նկատմամբ ոչ կոռեկտ գնահատականներով, թե ասֆալտին փռելու կոչերով, թե ՀՀԿ-ի դեմ հարձակումներով: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Ի՞նչ եք ուզում ՀՀԿ-ից. եթե այդքան թույլ է, շանս չունի, ինչո՞ւ եք առավոտից երեկո ՀՀԿ-ից խոսում: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ժողովրդի անունից խոսելուն, հլը մի քանի տարի մեր նման կառավարեք, հետո կտեսնենք, թե ժողովուրդը ոնց է ձեզ ընդունում: Առուն չտեսած «հոպ» մի ասեք»,-հայտարարեց Շարմազանովը: Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը օր-օրի մսխում է այն դրական քաղաքական կապիտալը, որը նրան թողել են նախկին իշխանությունները: Ընդգծեց, որ Փաշինյանը ՀՀԿ-ականներին անվանում է բայղուշ. «Ձեզնից լավ բայղուշ ու լաչառ, այս 7 ամիսների մեջ բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել»։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր