211652_close_icon
views-count45835 դիտում article-date 14:37 29-07-2017

Արմավիրի մարզում հերթական անգամ վնասելով «շարքից հանել են» «բայղուշ» արագաչափը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 17։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ վնասել են Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի թիվ 37 հասցեի դիմաց տեղադրված արագաչափը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ «բայղուշ» արագաչափը վնասողին կամ վնասողներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր