3939 դիտում
21:16 02-12-2018
Նիկոլ Փաշինյան. Արենիում կառուցվում է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Շատ են խոսում՝ ներդրումներ կան Հայաստանում կամ չկան, բայց Արենի համայնքում հիմա շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում՝ «Թուֆենկյան» հյուրանոցային համալիր է կառուցվում: Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է«Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում:
Արենիում այս հյուրանոցի բացումն անելու է տնտեսական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների աշխատանքի արդյունքն է:
«Դուք վերջին 20 տարիներին ձեր աշխատանքի արդյունքում Արենին դարձրել եք Հայաստանի ամենահայտնի բրենդերից մեկը, գինեգործության ամենահայտնի կենտրոններից մեկը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8548 դիտում
20:19 01-10-2016
Արենիում կազմակերպվել է գինու ավանդական փառատոնը
1049 դիտում
15:55 09-11-2022
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն Արենիում ծանոթացել է գաստրոբակերի ընտանեկան բիզնեսի կոնցեպտին
Այս բաժնից
391 դիտում
10:12 13-05-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի
433 դիտում
10:10 13-05-2024
Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողն ուշաթափվել է
310 դիտում
10:07 13-05-2024
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ