11723 դիտում
19:53 02-12-2018
Ռուսաստանում ագրեսիվ ուղևորուհու պատճառով ճանապարհային ոստիկանը կրակել է իր ոտքին
Մերձմոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը պատահաբար կրակել է իր ոտքին, երբ փորձել է ստուգել Infiniti մեքենայի վարորդի փաստաթղթերը:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր: ՃՈ աշխատակիցը կանգնեցրել է մեքենան և վարորդին խնդրել ներկայացնել փաստաթղթերը, սակայն վարորդը կոպիտ կերպով մերժել է: Տղամարդը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, իսկ ուղևորուհին նաև սկսել է հայհոյել ոստիկանին:
Այդ ժամանակ ոստիկանը հանել է իր տաբելային զենքը և այն մարտական պատրաստվածության բերել: Այդ ժամանակ մեքենայի ուղևորուհին հարձակվել է նրա վրա և ոստիկանը պատահաբար կրակել է իր ազդրին:
Վիրավոր տեսուչը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ մեքենայի վարորդը ՌԴ Ներքին գործերի աշխատակից է, որը հրաժարվել է սթափության զննություն անցնել:
Արդեն երեկոյան որոշում է կայացվել վարորդին իրավապահ համակարգից հեռացնել: Բացի այդ, նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Նաև կարգապահական պատիժ է սպառնում նրա անմիջական ղեկավարներին:
Նմանատիպ նյութեր
2618 դիտում
16:23 30-09-2014
30-ամյա Ռոմանը «Կարմիր Բլուր» գերեզմանատան տարածքում կնոջ է ծեծի ենթարկել եւ կրակել ճակատին ու ոտքին
4453 դիտում
16:09 29-12-2015
Ռուսաստանի փոխվարչապետը կրակել է իր ոտքին. Interfax
21720 դիտում
21:14 03-02-2020
Արցախի զորամասերից մեկում զինծառայողը պատահաբար իր ոտքին է կրակել, կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1531 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել