211652_close_icon
views-count1548 դիտում article-date 09:45 02-12-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Դեկտեմբերի 1-ին, ժամը 21:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ընկել է և չի կարողանում բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Շ. Ա.-ին (ծնված 1934 թ.) բարձրացրել և մոտեցրել են բազկաթոռին:

Նմանատիպ նյութեր