211652_close_icon
views-count3359 դիտում article-date 20:50 01-12-2018

Դրմբոնում Բակո Սահակյանը մասնակցել է նոր գործարանի բացման արարողությանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Դրմբոն գյուղում ներկա է գտնվել «Բեյզ Մեթըլս» ընկերության քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը կարեւորել է արտադրական այս նոր միավորման գործարկումը, նշելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա ոչ միայն Մարտակերտի շրջանի, այլ նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր