211652_close_icon
views-count1131 դիտում article-date 16:45 01-06-2015

Բակո Սահակյանը մասնակցել է Ճարտար քաղաքի նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը. լուսանկարներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ճարտար քաղաք եւ մասնակցել այնտեղ նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը կարեւորել է նախադպրոցական ցանցի ընդլայնումը հանրապետության տարբեր շրջաններում՝ ընդգծելով, որ այս խնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս նախագծի իրականացման համար: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր