Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին
Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն այս տարի իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին: Սուրբ ծննդյան տոնավաճառը կազմակերպվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ինչպես «[url=https://www.armenpress.am/arm/news/956559.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց Սուրբ ծննդյան տոնավաճառի կազմակերպիչ Պիեր Բաղդադյանը, տոնավաճառը այցելուների համար բաց կլինի դեկտեմբերի 6-ից, սակայն պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Բացմանը ներկա է լինելու աշխարհի ամենաբարձր գագաթներ նվաճած հայազգի լեռնագնաց Արա Խաչատուրյանը, ով այս տարի Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասել է Երեւան: Դեկտեմբերի 8-ին նախատեսված է տոնական համերգ, կլինի երգի պրեմիերա:
«Տոնավաճառը բավական ընդգրկուն է լինելու: Եթե նախորդ տարի 30-ից ավելի տնակ-տաղավարներ էին, ապա այս տարի դրանց թիվը հասնում է 46-ի: Այս տարի մասնակցության հայտերն այնքան շատ են եղել, որ նրանցից ընտրություն ենք կատարել: Ի դեպ, մասնակիցները պետք է իրենց տնակ-տաղավարները յուրահատուկ ձևավորեն: Գեղեցիկ տաղավարները խրախուսվելու են»,-ասաց Պիեր Պաղդադյանը:
Տոնավաճառի այցելուները կարող են մեկ տեղում գտնել Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված բազմաթիվ իրեր: Մասնավորապես, հուշանվերներ, տոնական զարդարանք, ձեռագործ աշխատանքներ: Կլինի քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, ներկայացված կլինի գինի: Կվաճառվեն նաև գրքեր, բացիկներ, գրենական պիտույքներ: Այս ամենն այցելուներին կներկայացվեն Հյուսիսային պողոտայում տեղակայված յուրօրինակ տոնական տնակներում, որոնք հանդես են գալիս որպես տաղավարներ:
«Կարող ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի շրջանում Սուրբ ծննդյան տոնավաճառն իր ուրույն տեղն ունի: Մարդի իրապես սպասում են այս միջոցառմանը: Այն յուրօրինակ գույն է հաղորդում քաղաքին, այցելուների համար լավ տրամադրություն է ապահովում: Շատ ուրախ եմ, որ այս մշակույթը Երևանում ևս ներմուծվեց, ի դեպ, կան արձագանքներ Հայաստանի, Արցախի այլ քաղաքներից ևս, որտեղ նույնպես ցանկություն կա նման միջոցառում անցկացնելու: Ես ուզում եմ նշել, որ իրականում այս ամենը հսկայածավալ աշխատանք է ենթադրում: Դեռ նախապատրաստական աշխատանքը սկսել ենք տարվա կեսերից»,- ընդգծեց Պիեր Բաղդադյանը:
Ամոբղջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.armenpress.am/arm/news/956559.html]կայքում[/url]։