Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 26 տարվա լռությունից հետո կբացի դռները. տեսանյութ
                        Շինարարները Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերջին քարն են դնում: 220 կգ կշռող քարը ձեռքով եւ ճախարակով են վերեւ հասցնում, կռունկով հնարավոր չէր աշխատել: 
Դարբինները եկեղեցու խաչն են վերջնական տեսքի բերում: 1988-ի երկրաշարժի ժամանակ խաչը եկեղեցու փլատակների տակ էր մնացել: Խորհրդային տարիներին էլ վանդալների ձեռքն էր ընկել:
 
Ձիթողցյանների նախամուտքի նորոգումը շինարարական աշխատանքների վերջին ակորդը կլինի: Պատմական նշանակության այս քարակտորներն էլ, որոնք եկեղեցու նորոգման ընթացքում են գտնվել, բակում կցուցադրվեն: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչի օծման արարողությունը նախատեսվում է հունիսի 20-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28846]armnewstv.am[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


