211652_close_icon

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառն այս տարի կբացվի դեկտեմբերի 10-ին. Երևանի քաղաքապետարան

views-count3237 դիտում article-date 15:41 09-12-2016
Դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիք։ Տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից 22։00-ն: Ի դեպ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահված է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։

Նմանատիպ նյութեր