1703 դիտում
16:38 30-11-2018
Մեկ գավաթ գինու շուրջ. ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է գինեգործների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Սարյան փողոցում գտնվող գինեսրահներից մեկում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի և հայկական գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մեկ գավաթ հայկական գինու շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են ոլորտի զարգացումների, հիմնախնդիրների մասին, կիսվել դրանց լուծման մասին մտքերով:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ գինեգործությունը մեր երկրում վերջին տարիներին վերելք է ապրում, բավականին մեծ են ներդրումային հոսքերը, ամեն տարի նոր գինեգործական ընկերություններ են ստեղծվում, հիմնվում են նոր այգիներ, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը, նաև հիմնադրամի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ ավելանում են արտահանման ծավալները: Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ այժմ ակտիվորեն աշխատանքներ են տանում գինեհումքի որակի բարձրացման և հայկական գինիների միջազգային վարկանիշի և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:
Իսկ թե ինչու տեղական և արտերկրյա սպառողը պետք է նախընտրի հենց հայկական գինին հարցին, Զարուհի Մուրադյանն ունի իր պատասխանը՝ այն բարձրորակ է, տալիս է էներգիա, ուժ և ոգևորում էլ ավելի մոտիվացված աշխատանքի:
Նմանատիպ նյութեր
2167 դիտում
19:34 02-12-2019
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է դասախոսների ու ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2475 դիտում
17:07 20-10-2018
Գյուղնախարարի պաշտոնակատարը այցելել է Ի-Վի-Էն գինու ակադեմիա
Այս բաժնից
739 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է