211652_close_icon
views-count3539 դիտում article-date 10:25 21-10-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

[b] ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ.[/b] Հարգելի՛ գործընկերներ, Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝ դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք: Սիրելի՛ հայրենակիցներ, Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն այլընտրանք չունեն: Հապաղելու ժամանակ չունենք և պետք է ուժերի առավելագույն լարմամբ համատեղ ջանքերով հասնենք լավագույն արդյունքի: Գյուղատնտեսությունը երկրի և տնտեսության համար ռազմավարական ոլորտ է և հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից: Շարունակելու ենք ուշադրություն դարձնել ինտենսիվ այգիների ու ոռոգման արդիական համակարգերի ներդրման խթանմանը, սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանը, գինեգործական արտադրանքի մրցունակության և վարկանիշի բարձրացմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ և ցանկանում եմ երախտիքի խոսք ուղղել ֆերմերներին, գիտնականներին, գործարարներին և գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատակիցներին իրենց ամենօրյա նվիրված աշխատանքի համար, որը գուցե երբեմն ըստ արժանվույն չի գնահատվում: Մաղթում եմ Ձեզ բարեկեցություն, միշտ լի ու բերքառատ տարիներ, հայրենի հողում խաղաղ երկնքի տակ բերք ու բարիք արարելու երջանկություն, իսկ այսօր՝ տոնական բարձր տրամադրություն:

Նմանատիպ նյութեր