211652_close_icon
views-count3037 դիտում article-date 10:03 30-11-2018

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Տաշիրի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին, Բերդ-Ճամբարակ, Թալին-Ախուրյան և Սիսիանի «Զանգերի» ճանապարհահատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր