Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ 15-20 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17-ի դրությամբ, Ջերմուկի
տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է,
տեսանելիությունը՝ 15-20 մետր:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների
համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են: