211652_close_icon

Կրկին խաղի մեջ է մտնելու ԱԱԾ-ն. «Իրատես»

views-count15985 դիտում article-date 09:13 30-11-2018
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» մրցահարթակի վրա են, իրար ջախջախում են, որից հասարակությունը ոչ մի օգուտ չունի, առավել գիտակ հատվածն էլ, որ գաղափարների, տեսլականի պահանջ ունի, հիասթափված է: Ոչ ոք չգիտի` առաջիկա 5 տարում իշխանությունն ինչպես է փոխելու իր կյանքը: Փոխարենը լսում է` սթափվեք, Արցախի կառավարության ներկայացուցիչներ, գյուղապետերի վզից բռնած դուրս ենք շպրտելու, երկա՜ր ժամանակով ենք ասֆալտին փռելու... Սակայն սա չէ միակ մեխը, որ իշխանությունը քարոզարշավին օգտագործելու է: Մեր տեղեկություններով, քարոզարշավի վերջին օրերին գործի են դրվելու իշխանական լծակները, և կրկին խաղի մեջ է մտնելու ԱԱԾ-ն: Անակնկալ թղթապանակ է պատրաստվել, ԱԱԾ, ՀՔԾ բացահայտումների տրցակ: Հասարակությանը կփորձեն ցույց տալ, թե քանի նախկին իշխանականների են ասֆալտին փռել ու ի՜նչ մեծ բացահայտումներ են արել: Այնպես որ, ծրագրային քննարկումների հույս չունենաք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր