211652_close_icon
views-count1361 դիտում article-date 19:44 29-11-2018

Քննարկվել են Բենիամին հնագիտական համալիրին հարակից ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր

Նոյեմբերի 29-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «ՍՊԵԱ և Այ Ար Դի» ՀՁ ներկայացուցիչներ Քրիստինա Ջիանակոպուլուի և Ֆաբիո Բունոմոյի հետ։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը «ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի հետ քննարկել են Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված Բենիամին հնագիտական համալիրին հարակից 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր։ Նշենք, որ այդ տարածքում հնագիտական-պատմամշակութային արժեք հանդիսացող օբյեկտի բացահայտման հետ կապված՝ պետք է կատարվեն ճանապարհի նախագծային փոփոխություններ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի աշխատանքի բարելավման խնդիրներին։ [b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր