Կրակոցներ՝ Էջմիածնում հայտնի «Դվին» ռեստորանային համալիրին հարակից գազալցակայանում․ կասկածյալը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի Աշտարակի խճուղում գործող գազալցակայանում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գազալցակայանից քրեական ու համայնքային ոստիկանները ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մանվել Գրիգորյանին, ով կասկածվում է կրակոցներ արձակելու մեջ։
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինքնաձիգը ու կասկածյալ Մ․ Գրիգորյանը ոստիկանությունից ներկայացվել են քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Գրիգորյանը գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի թոռն է, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։