211652_close_icon

Աշոցքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն

views-count1380 դիտում article-date 16:22 29-11-2018
Շիրակի մարզի Աշոցք համայնքում 2019 թ. փետրվարի 17-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 29-ի նիստում: Աշոցք համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արթուր Ալոյանը 2018 թվականի նոյեմբերի 1-ին հրաժարական է ներկայացրել:

Նմանատիպ նյութեր