2517 դիտում
22:08 28-11-2018
Բեռլինում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։
Նա նշել է, որ հատկապես տպավորված է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։
«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր»,- ասել է նախագահ Սարգսյանը և նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու և շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։ Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել են նաև մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձևավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաև զբոսաշրջության ոլորտում գործակցության վերաբերյալ, ինչպես նաև մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4903 դիտում
17:40 06-04-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2178 դիտում
22:28 21-05-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց