211652_close_icon
views-count3868 դիտում article-date 22:02 27-11-2018

Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի. «Տաշիր» ընկերությունների խումբը հերքում է

Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի: Այս մասին հայտարարությունը է տարածել «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը՝ հերքելով ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։ «Այսօր հայկական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով թուրքական Haberturk պարբերականը, լուր են տարածել այն մասին, թե իբրեւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։ Հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի։ Խնդրում ենք հայկական լրատվամիջոցներին պրովոկացիոն լուրեր տարածելուց առաջ ճշտել դրանց հավաստիությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր