«Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը նախօրեին հանդիպել է ՌԴ վարչապետի հետ. Ժամանակ
««Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը նախօրեին հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ու քննարկել ՀԷՑ-ի շուրջ ստեղծված խնդիրները: «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Ես չեմ կարող հաստատել այդ ինֆորմացիան»:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, որի շուրջ բանակցություններն արդեն իսկ սկսված են: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կարապետյանը ՀԷՑ-ի գնման հարցը քննարկել է նաև Սերժ Սարգսյանի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։