4698 դիտում
22:28 27-11-2018
ՀՀ գլխավոր դատախազի տեղակաը Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության՝ օրենքի գերակայության հարթակի հանդիպմանը
ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և ՀՀ արդարադատության ն ախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը, Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության՝ օրենքի գերակայության հարթակի հանդիպմանը:
Հարթակի շրջանակներում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության աջակցության հիմնախնդիրները: Մասնավորապես՝ քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղին և դերին,
դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորմանը, դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր:
Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է իրականացված սահմանադրական փոփոխությունների և «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի համատեքստում դատախազության առկա իրավական կարգավիճակը, դրա հստակեցմանն ուղղված բարեփոխումների ընթացքը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացված բարեփոխումները կանխորոշել են Հայաստանում դատախազության զարգացման ուղիները, դրել համակարգային անկախության, հաշվետվողականության ամրապնդման ամուր հիմքեր:
ԵՄ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետայսու ևս շարունակել դատախազության շարունակական բարեփոխումներին ուղղված համագործակցությունը:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1070 դիտում
11:04 11-06-2014
Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Այս բաժնից
1075 դիտում
22:06 06-01-2025
Փաշինյանը Արուճ կատարած այցի մասին տեսանյութ է հրապարակել
796 դիտում
18:23 06-01-2025
Ջերմուկից 22 կմ հյուսիս-արևմուտք 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
763 դիտում
17:51 06-01-2025
Ապարանում և Արթիկում մառախուղ է, ավտոճանապարհները մշակվում են աղ ու ավազով