211652_close_icon
views-count1185 դիտում article-date 19:29 27-11-2018

Հովհաննես Թադևոսյանն ընտրվել է Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի նոր ձևավորված հանձնաժողովն այսօր նախագահ է ընտրել։ Հանձնաժողովում ընդգրկված 72 անդամներից նիստին ներկա է գտնվել 64-ը։ Նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովից 4 անդամ՝ Աշոտ Միրզոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արշակ Սադոյանը և Ավագ Հակոբյանը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։ Խոսելով Հանրային խորհրդի շրջանակներում առաջիկա անելիքների մասին՝ Հովհաննես Թադևոյանն ասել է, որ Հայաստանում գրանցված 180 հազար ձեռնարկությունների մի զգալի մասը չի գործում, և հանձնաժողովի առաջին աշխատանքներից մեկը պետք է լինի այդ ձեռնարկությունների չգործելու պատճառներն ուսումնասիրելը։ Թադևոսյանն անդրադարձել է նաև փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտին՝ նշելով, որ ՓՄՁ-ն Հայաստանի տնտեսության ողնաշարն է։ Նա կարևորել է ՓՄՁ-ների զարգացումը հեռավոր մարզերում ու սահմանամերձ գոտիներում, խոսել օրգանական գյուղատնտեսության, էկոտուրիզմի զարգացման հեռանկարների մասին։ Այսօրվա նիստը վարել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը։ Վազգեն Մանուկյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ՀԽ ձևավորման նոր կարգը, խոսել Հանրային խորհրդի գործունեության մասին՝ ներկայացնելով աշխարհի 70-ից ավելի երկրներում նմանատիպ կառույցների դերը և ՀՀ Հանրային խորհրդի միջազգային համագործակցության փորձը։ Նա շեշտել է, որ Հանրային խորհրդի աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է հանձնաժողովների ակտիվ գործունեությունից։ [b]ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյան[/b]

Նմանատիպ նյութեր