2239 դիտում
22:46 27-11-2018
ԱՀ պետնախարարը բնապահպանական հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 27-ին բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Պետական նախարարը կարևորել է նախարարության դերը շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության իրականացման գործում՝ նշելով, որ տնտեսության զարգացմանը զուգահեռ մեծանում է բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների և ռիսկերի գնահատման ու կառավարման անհրաժեշտությունը: Նա մասնավորապես թվարկել է հիդրոէներգետիկայի, անտառտնտեսության, հանքագործական և վերամշակող արդյունաբերության ուղղությունները՝ ընդգծելով դրանցում գերատեսչության կողմից վերահսկողական և այլ գործառույթների իրականացման արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:
Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես են եկել նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպմանը քննարկվել են նախարարության տարեկան գործունեության ծրագրերում ընդգրված ջրային ռեսուրսների կառավարման, երկրաբանական նոր ուսումնասիրությունների և դրանց արդյունքների, կենդանական աշխարհի պահպանության և մի շարք այլ անելիքներ: Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային հարցերին:
Գ. Մարտիրոսյանը նշել է, որ բացի տարեկան ծրագրերից անհրաժեշտ է ներդնել նաև միջնաժամկետ և երկարաժամկետ գործունեության ծրագրեր, որոնք ավելի տեսանելի ու կանխատեսելի կդարձնեն ոլորտի զարգացումը:
--
[b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
8784 դիտում
14:41 01-06-2018
Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել
1332 դիտում
19:54 24-02-2021
Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բնակարանային և ներքին անվտանգային հարցերի շուրջ
Այս բաժնից
580 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1330 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա