8766 դիտում
14:41 01-06-2018
Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բերքահավաքի ընթացքի վերաբերյալ:
Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գյուղնախարարի խոսքով՝ արդեն կատարվել է 1443 հա գարու հունձ, որի միջին բերքատվությունը կազմել է 21.4 ցենտներ: Զեկուցման համաձայն՝ բերքի մթերման և հացահատիկահավաք կոմբայնների աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան, իսկ հակահրդեհային պայքարի շրջանակներում շուրջօրյա հերթապահության նպատակով շարժական ճամբարների տեղադրման աշխատանքները սկսված են: Ժ. Միրզոյանը ներկայացրել է նաև գարնանացան աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքների հետ այն կգերազանցի նախորդ տարվա ծավալները:
Բավարար գնահատելով կատարված աշխատանքները՝ պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուների և շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից գարու գնի սահմանման հարցը: Որոշվել է Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հիմնադրամի մթերման կետերում գարու ընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման հիսուն տոկոսը կկատարվի հինգ օրվա ընթացքում, իսկ մնացած մասը՝ մինչև նոյեմբերի 1-ը:
Այն քաղաքացիները, ովքեր կնախընտրեն բերքը հանձնել հիմնադրամի՝ Երևանում գտնվող պահեստում, 1 կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող քաղաքացիներից գարին Արցախի տարածքում կընդունվի ավելի բարձր՝ 95 դրամ գնով, իսկ Երևանի պահեստում՝ 113 դրամով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի նկատմամբ իրավաբանական անձանց ու քաղաքացիների՝ տարբեր տարիներին ունեցած պարտավորություններից կուտակված շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների հարցը: Պետնախարարը նշել է, որ հարցի շուրջ իշխանությունները կայացրել են հունիսի 1-ից դրանք ամբողջությամբ ներելու մասին որոշում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսական սեզոնի հետ կապված այլ հարցեր:
Ա. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է շարունակել հետևողական աշխատանքը ինչպես բերքահավաքի պատշաճ կազմակերպման, այնպես էլ մթերման ուղղություններով:
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
2757 դիտում
17:00 21-02-2019
Կառավարությունը մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառի
Այս բաժնից
1087 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1177 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1057 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ