211652_close_icon
views-count3714 դիտում article-date 15:15 27-11-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0657010001543311719578698.jpg[/img] Երևան քաղաքում` Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: [img]http://st0.shamshyan.com/editor/0332068001543311710678751.jpg[/img]

Նմանատիպ նյութեր