1807 դիտում
16:33 27-11-2018
Կարևորվել է Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտում համակարգված աշխատելու անհրաժեշտությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, պեստիցիդների օգտագործման, սննդային հավելումների վերահսկման, կենդանիների համարակալման, սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր:
Արցախի ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը: ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Մեր մասնագետները պատրաստ են ուղղորդել, աջակցել ու անել հնարավորը, որ խնդիրները ճիշտ լուծումներ ստանան»,- հավաստիացրել է Գեորգի Ավետիսյանը:
Երկու հանրապետությունների սննդամթերքի անվտանգության պատասխանատուները հանդիպումն ամփոփել են առաջիկա սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությամբ:
[b]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
17:38 26-12-2018
Կարևորվել է Առողջապահության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների համագործակցությունը
2020 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները