Իրանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 80-ի
Իրանի հարավային Իլամ նահանգի Մորմորուրի քաղաքում այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 07:02-ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից շուրջ 80 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է իրանական IRINN հեռուստաալիքը:
Ըստ Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի տվյալների՝ փլուզվել է քաղաքի բնակելի տների մոտ 50 տոկոսը: Իլամի նահանգապետ Մոհամմադ Ռեզա Մորվարիդի խոսքով՝ երկրաշարժից տուժած վայր են ուղարկվել մեծ թվով փրկարարներ:
Հիշեցնենք, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: