Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում գրանցված ուժգին երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի: Այդ մասին հայտնել է Press TV տեղական հեռուստաալիքը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներիը զգացվել են Քերմանշահ և Իլամ նահանգներում, ինչպես նաև Բաղդադում ու Ադրբեջանում:
Ավելի վաղ հաղորդվել էր 361 տուժածների մասին։ Իրաքյան Rudaw հեռուստաալիքն էլ հայտնել է Իրաքյան Քրդաստանում 1 մարդու զոհի և 43 տուժածի մասին։
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։