2144 դիտում
11:52 27-11-2018
Անշարժ գույքի գրանցման գործարքները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ավելացել են 27,1 տոկոսով
2018 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 773 գործարք, որը 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 27.1 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ` 2.9 տոկոսով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:
Երևանում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.9 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 10.9 տոկոսով:
Մարզերի քաղաքներում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.1 տոկոսով:
Նմանատիպ նյութեր
2428 դիտում
10:15 27-12-2014
Անշարժ գույքի շուկայում վերջին երկու ամիսներին գործարքները կտրուկ նվազել են. Ժամանակ
1327 դիտում
13:09 10-08-2022
Հայաստանում աճել են շինարարության ծավալները և անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները
Այս բաժնից
592 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1915 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է