211652_close_icon
views-count1696 դիտում article-date 19:53 26-11-2018

Մարկոսը` Ղազախստանի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ

Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան քվեարկությամբ որոշել է ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Քվեարկությանը մասնակցել են ղազախական ակումբների ղեկավարները, գլխավոր մարզիչները, ինչպես նաև թիմերի ավագները: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակը: Առաջին հորիզոնականում նշված ֆուտբոլիստը ստացել է 3 միավոր, 2 միավոր` երկրորդ հորիզոնականի ֆուտբոլիստը, 1 միավոր` երրորդ հորիզոնականի ֆուտբոլիստը: Քվեարկության արդյունքում Ղազախստանի Պրեմիեր լիգայի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հյաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոըս: Հավելենք, որ Մարկոսը դարձել էր նաև առաջնության լավագույն ռմբարկու` 18 գոլով: 1. Մարկոս - «Ակտոբե» 69 միավոր 2. Մարին Տոմասով - «Աստանա» 41 միավոր 3. Բաիրժան Իսլամհան - «Կայրաթ» 24 միավոր

Նմանատիպ նյութեր