Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է 484.69դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.29 դրամ (աճել է 0.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.25 դրամ (նվազել է 0.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (նվազել է 0.009 դրամով):