211652_close_icon
views-count2041 դիտում article-date 21:06 26-11-2018

Թունավորում Գյումրիում

Նոյեմբերի 25-ին, ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժանում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մազմանյան փողոցի թիվ 313/Ա տան բնակիչներ, 1943 թ. ծնված Սիլվարդ Պ.-ն, 1966 թ. ծնված Սամվել Մ.-ն, 2000 թ. ծնված Անահիտ Մ.-ն, 1964 թ. ծնված Գոհարիկ Վ.-ն և 1966 թ. ծնված Անուշ Վ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Սիլվարդ Պ.-ն հայտնել է, որ թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր