211652_close_icon
views-count811 դիտում article-date 20:09 26-11-2018

Սոչիի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում

Նոյեմբերի 24-ին, ժամը 10.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1977 թ. ծնված Գեորգի Մ.-ն, որը 2007թ. ապրիլի 3-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր