1849 դիտում
12:57 26-11-2018
Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի Արարատ Միրզոյանը
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ, նրան կփոխարինի ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արարատ Միրզոյանը:
«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ժամանակավորապես փոխարինելու մասին համապատասխան որոշումը:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման հավելվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում: Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար:
Նմանատիպ նյութեր
2192 դիտում
11:12 28-12-2021
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ. նրան կփոխարինի Մհեր Գրիգորյանը
1567 դիտում
11:47 07-12-2023
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը
2615 դիտում
13:10 31-08-2020
Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ․ նրան կփոխարինի Տիգրան Ավինյանը
Այս բաժնից
529 դիտում
13:48 22-11-2024
Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել Հոլոդոմորը
400 դիտում
13:32 22-11-2024
Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն
544 դիտում
13:17 22-11-2024
Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են Ազգային ժողով