211652_close_icon
views-count6131 դիտում article-date 22:32 31-05-2022

Ալիևն է Փաշինյանին թելադրում, որ Հայաստանը չպիտի վերազինվի ու ԳՇ պետ չպիտի ունենա․ Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ալիևն է Փաշինյանին թելադրում, որ Հայաստանը չպիտի վերազինվի ու ԳՇ պետ չպիտի ունենա։ Հաշվի առնելով Փաշինյանի խեղճուկրակ վիճակը, հնարավոր է Միշելը մի կետ էլ իր կողմից ավելացրած լինի, վստահ լինելով, որ Փաշինյանը չի զանգելու ասի, էս ինչա։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը։

«Զավեշտի է նման, երբ պատերազմի հրձիգը ու երկիրը ծնկի բերածը հիմա ընդդիմությանն է մեղադրում պատերազմ բերելու մեջ, բայղուշություն է անում։ Խաղաղությունը չի կարելի մուրալով ստանալ»,- նշել է Սուքիասյանը։

Նրա բնորոշմամբ Ֆրանսիայի հրապարակն ու Դիմադրության շարժումը մեր պետության իմունիտետի մասին են խոսում։ Մեր արտաքին գործընկերներն ու առաջին հերթին Ռուսաստանը տեսնում են, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել։

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր