211652_close_icon

Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար. Նիկոլ Փաշինյան

views-count3043 դիտում article-date 15:52 25-11-2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ուրբաթ լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր, որ անհրաժեշտություն չի տեսնում քարոզարշավի ժամանակ արձակուրդ վերցնելու։ Նշենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել էր «Իմ քայլի» քարոզարշավի մեկնարկի ժամանակացույցի մասին և ընդգծել, որ ինքն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին։

Նմանատիպ նյութեր