Բորիս Ջոնսոնը լիարժեք ապաքինվել է և վաղվանից կվերադառնա աշխատանքի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վաղը՝ ապրիլի 27-ին, կվերադառնա աշխատանքի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ նա լիարժեք ապաքինվել է և կազդուրվել:
Վերջինս անձամբ է սկսելու զբաղվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման գործով:
Հիշեցնենք, 55-ամյա Ջոնսոնին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց էին տեղափոխել ապրիլի 5-ին: