Ֆրանսիայի ՆԳ նախարարը ցուցարարներին մեղադրել է իր տան վրա հարձակվելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները «դեղին ժիլետներով» ցուցարարներին մեղադրել է երկրի հարավում իր տան վրա հարձակվելու մեջ:
«Եղել են ագրեսիվ գործողություններ, հարձակումներ, ռասիստական, հակահրեական գրոհներ: Իր հերթին, «դեղին ժիլետները» հարձակվել են Ֆորկալկյոյում իմ տան վրա, որտեղ բնակվում են իմ կինն ու դուստրը», լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կաստաները:
Բողոքի զանգվածային գործողությունները Ֆրանսիայի ամբողջ տարածքով մեկ տարածվել են նախորդ կիրակիից՝ որպես բողոքի նշան ընդդեմ բենզինի և դիզվառելիքի գների «բնապահպանական» բարձրացման:
Ակտիվիստներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ նշված միջոցները առավել ուժգին հարվածում են բնակչության աղքատ խավերին, մինչդեռ կառավարությունը շարունակում է նվազեցնել գույքահարկը՝ ամենահարուստ քաղաքացիների համար: