Կուզեի տեսնել ՀՀԿ-ականների ուղիղ շփումն ընտրողների հետ. Հակոբ Սիմիդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.am
Իշխող ուժի քաղաքականությունն է մարդկանց հետ պարբերաբար շփվելը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին՝ ասաց Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար, ՔՊ անդամ Հակոբ Սիմիդյանը: «Օգտագործելու ենք օրենքով սահմանված երթեր անցկացնելու իրավունքը: Քաղաքական ուժերը կարող են նույն գործիքներն օգտագործել, իսկ մեր դեպքում երթեր, հանրահավաքներ անցկացնելը նորույթ չեն:
Հերթական անգամ քաղաքացիների հետ շփվելու առիթ է»,- նշեց ՔՊ անդամը: Մեր դիտարկմանը՝ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը չեն ողջունում մինչ քարոզարշավի մեկնարկը իրենց այդ նախաձեռնությունը, Սիմիդյանը հակադարձեց. «Ես այսօր քայլում էի և տեսա՝ որոշ թեկնածուներ ևս փակցրել են իրենց նախընտրական պաստառները, այսինքն՝ ինչպես մենք, այնպես էլ մյուս ուժերը իրացնում են օրենքով սահմանված իրենց իրավունքները»: Հակոբ Սիմիդյանը պնդեց՝ իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման որևէ դրսևորում չկա:
Մանրամասներն՝ [url=https://factor.am/101928.html?fbclid=IwAR2aRGqyTkOfwD-6cfhc_Zu_0EOeDxlpyMho2bf5jdGbCiv9Q9sfm7Xj6iY]այստեղ[/url]