Պեպ Գվարդիոլա. Վաղ թե ուշ կդառնամ հավաքականի գլխավոր մարզիչ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է հավաքականի գլխավոր մարզիչ աշխատել:
«Ես կցանկանայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ դառնալ: Վաղ թե ուշ դա կլինի:
Ինձ դուր է գալիս երեք օր մեկ հանդիպումներ անցկացնել, սակայն երբեմն ցանկանում եմ ավելի շատ հանգստություն, գոլֆ խաղալու ավելի շատ ժամանակ ունենալ: Այժմ ես այդքան ժամանակ չունեմ:
Վաղ թե ուշ կգա այնպիսի պահ, երբ հավաքականներից մեկը կբախի իմ դուռը: Տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Գվարդիոլան: