Պեպ Գվարդիոլա. Վաղ թե ուշ, Չավին կգխավորի «Բարսան»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի հեռանկարներին:
«Չավին արդեն մարզիչ էր, երբ խաղում էր: Երբ նա ֆուտբոլ էր նայում, նրա աչքերը պսպղում էին: Նա հաստատ մարզիչ է լինելու: Կան մարդիկ, որոնք խաղում են, և դուք երբեք չեք ասի, որ նրանք մարզիչ կդառնան: Չավիի դեպքում այդպես չէ:
Չավին կարող մարզիչ լիներ ամեն տեղ, ոչ միայն «Բարսելոնայում»: Նա դեռևս երիտասարդ է, նա ունի կիրք: Շատ լավ կլիներ տեսնել, թե ինչպես է նա մարզում «Բարսելոնան»:
Սրան գումարած, նրան դուր է գալիս կառավարելու գործը, նա կենտրոնանում է ամեն ինչի վրա», ասել է Գվարդիոլան:
Գվարդիոլայի ղեկավարությամբ Չավին «Բարսելոնայում» հանդես է եկել 2008-2012 թվականներին: