3995 դիտում
17:54 06-05-2019
Պեպ Գվարդիոլա. Միայն երկու թիմ կային, որոնց որպես մարզիչ հանդիպելիս, հիացմունք եմ հայտնել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի չեմպիոնի համար պայքարին:
«Մրցակիցների մակարդակով սա աշխարհի ամենաբարդ լիգան է, դրանում կասկած չկա: Այնպես որ այստեղ գագաթին լինելը անհավանական բան է:
Մրցանակը միայն մեկին կտրվի, իսկ մյուսը հիասթափվելու է: Այս փուլում՝ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ ունենք 92 միավոր, սա նախորդ տարվա 100 միավորանոց մրցաշրջանից հետո. ես երբեք այսպիսի բավարարվածություն չեմ զգացել որպես մարզիչ:
Պետք է գովեստի խոսքեր ասել, թե ինչպիսի հզոր մրցակից ունենք: Ես իմ մարզչական կարիերայի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ փայլուն թիմերի հետ, սակայն միայն երկուսն են եղել, որոնք իմ մոտ վաու-էֆեկտ են թողել:
Առաջինը Լուիս Էնրիկեի «Բարսելոնան» էր՝ Նեյմարով, Մեսիով և Սուարեսով առջևի գծում: Երկրորդը՝ ներկայիս «Լիվերպուլն» է: Կարծում եմ, սա երկու լավագույն թիմերն են, որոնց ես հանդիպել եմ որպես մարզիչ», ասել է Գվարդիոլան:
Նմանատիպ նյութեր
10736 դիտում
23:44 10-06-2018
Պեպ Գվարդիոլա. Ես այլևս որպես մարզիչ «Բարսելոնա» չեմ վերադառնա
2301 դիտում
15:21 22-11-2018
Պեպ Գվարդիոլա. Վաղ թե ուշ կդառնամ հավաքականի գլխավոր մարզիչ
1812 դիտում
19:54 13-05-2021
Պեպ Գվարդիոլա. Կլոպն ինձ ավելի կատարյալ մարզիչ դարձրեց
Այս բաժնից
2686 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2464 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3136 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից