«Նապոլիի» նախագահ. Կավանիին գրկաբաց կընդունենք, եթե...
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ ակումբը դեմ չէ ՊՍԺ-ից վերադարձնել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին:
«Ձմռանը մենք ոչ մի տրանսֆեր չենք նախատեսում: Սակայն ամռանը թոփ-խաղացող կգա:
Եթե Կավանին հոգնել է Փարիզից, մենք պատրաստ ենք նրան ընդունել գրկաբաց: Սակայն միայն այն դեպքում, եթե նա համաձայնվի աշխատավարձի նվազեցմանը», ասել է Դե Լաուրենտիսը:
Հիշեցնենք, որ Կավանին «Նապոլիից» ՊՍԺ-էր տեղափոխվել 2013 թվականին: