211652_close_icon
views-count12122 դիտում article-date 17:36 21-11-2018

Hay Fan-ի թիմը Բանանց ակումբի հետ համատեղ հյուրընկալեց երեխաներին հենց Բանանցի մարզաբազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես և խոստացել էինք «Օրրան» Բարեգործական հիմնադրամ այցելության ժամանակ՝ Hay Fan ակումբը ևս մեկ անգամ ստեղծեց հնարավորություն Օրրանի սաներին ծանոթանալ հայկական ֆուտբոլին հենց հայկական ֆուտբոլային ակումբներից մեկում: Hay Fan-ի թիմը Բանանց ակումբի հետ համատեղ հյուրընկալեց երեխաներին հենց Բանանցի մարզաբազայում: Երեխաները ծանոթացան ակումբի ֆուտբոլիստների հետ, ուղղեցին իրենց հոտաքրքրող բազմաթիվ հարցեր, ծանոթացան Բանանց ակումբի պատմությանը և հենց մարզադաշտում իրենց ուժերը փորձեցին ֆուտբոլում: «Օրրան»-ի սաները մեծ եռանդով և ոգևորվածությամբ անցկացրեցին այս հանդիպումը: Սա ևս մեկ քայլ էր հայ հասարակության ուշադրությունը սևեռելու դեպի երեխաների կրթման և զարգացման հարցին: Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Բանանց ակումբին մեր առաջարկը ընդունելու և երեխաներին նման լուսավոր օր պարգևելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր