1030 դիտում
12:23 05-05-2023
«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում». Գյումրիում մեկնարկեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում MALKHAS JAZZ BAND-ի համերգային ծրագրով մայիսի 4-ին ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները:
Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց տուն-թանգարանի բակերում: «HAY-AT JAZZ առաջին անգամ իրականացրել ենք 2016 թվականին: Ընդմիջում ունեցել ենք միայն 2018 և 2021 թվականներին: Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ: Փառատոնի ձևաչափն ամբողջովին նույնն է, ինչ անցած տարիներին»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի կազմակերպիչները ջազային փառատոնը մի փոքր ուշ սկսեցին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Հիմնականում փառատոնը սկսում էինք ջազի միջազգային օրը, սակայն այս տարի եղանակային պայմանների, ապա նաև նույն օրը՝ Երևանում ջազային միջոցառումների պատճառով մի փոքր ուշ սկսեցինք՝ հնարավորություն տալով հանդիսատեսին և երաժիշտներին մասնակիցը լինելու և՛ Երևանում, և՛ Գյումրիում անցկացվող միջոցառումներին: Այս փառատոնն այլևս քաղաքացիություն ստացած միջոցառում է ու վստահ եմ, որ երկար է ապրելու Գյումրիում ու միշտ պահանջված է լինելու: Մեր եզակիությունը փառատոնը թանգարանների բակերում անցկացնելն է»,-նշեց Լիլիթ Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ ինչպես նախկինում, հետագայում ևս մարդիկ իրենց այցը Գյումրի կպլանավորեն նաև ջազային այս փառատոնի շնորհիվ:
MALKHAS JAZZ BAND-ը համերգի ավարտին պարգևատրվեց Գյումրու քաղաքապետարանի պատվոգրով: «Ես Գյումրիում ամեն անգամ ինձ շատ լավ եմ զգում՝ ասես մեր ակումբում լինեմ՝ շատ ջերմ ու հետաքրքիր միջավայր է, եղանակն էլ՝ հրաշալի: Ամեն անգամ մեծ ոգևորություն եմ զգում՝ շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ շատ բարդ ջազային էներգետիկա կա Գյումրիում»,-համերգից հետո «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը:
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ։ Նախագծի հեղինակն է «Մանուկյան ընկերությունը», իրականացնող՝ «I LINK» ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը աջակցել է նաև Գյումրու քաղաքապետարանը:

Նմանատիպ նյութեր
1898 դիտում
12:24 31-10-2019
Yerevan Jazz Fest-ի շրջանակում Ջազ նվագախումբը ջազային տրամադրություն նվիրեց հանդիսատեսին
1103 դիտում
16:38 30-11-2021
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում
1245 դիտում
20:14 30-11-2021
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում
Այս բաժնից
2878 դիտում
11:31 23-04-2024
Գևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին. ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2899 դիտում
23:40 20-04-2024
Ապրիլի 17-ին մեծ շուքով նշվեց հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ծննդյան 80-ամյակը