2459 դիտում
10:01 21-11-2018
Ինչո՞ւ են դատավորները վայր դնում լիազորությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավոր պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի և ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները:
Շատերը հակված են կարծելու, որ Ռշտունին ու Պապոյանը դատական համակարգից հեռանում են քաղաքական դրդապատճառներով. Վազգեն Ռշտունու՝ համակարգից դուրս գալը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով (ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը վերացրեց նրա խափանման միջոցը՝ կալանքը, սակայն ՀՀ ՎՃռաբեկ դատարանը գործը կրկին ուղարկեց ՀՀ Վերաքննիչ դատարան նոր քննության), ուստի Ռշտունին հետագա պատասխանատվությունից խուսափելու համար է որոշել լքել դատական համակարգը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է դիմել Ռշտունուն, սակայն նա գտնվում է արտերկրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
09:14 07-03-2014
ՍԴ անդամներից մեկը վայր է դնում լիազորությունները․ Ժողովուրդ
6438 դիտում
14:02 04-08-2016
Գևորգ Կոստանյանը վայր է դնում գլխավոր դատախազի լիազորությունները, ՀՀ նախագահն ընդունել է նրա հրաժարականի դիմումը
4606 դիտում
15:14 21-11-2016
Ջեյմս Ուորլիքը վայր է դնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի լիազորությունները
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»